Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք ծրագիրն ազդարարում է անդրսահմանային համագործակցության շատ ավելի լայն հեռանկարի սկիզբը: 
 
Մենք հետապնդում ենք երկու հիմնական նպատակ՝ նախ և առաջ ընդարձակել արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք ծրագրի սահմանները: Վերջինս, ընգրկելով չորս երկիր (Հայաստան, Վրաստան, Թուրքիա և Հունաստան), անցնում է Մետաքսի ճանապարհի արևմտյան երթուղիով՝ ներառելով նաև սմարթֆոնների համար նախատեսված վիրտուալ զբոսաշրջային ուղի և գործարար տեղեկատու, որը 21 դարի զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռնի գնալ հին առևտրականների հետքերով: Ծրագրի երթուղին ձգվելու է արևելք՝ Հայաստանից մինչև Չինաստան, և արևմուտք՝ մինչև Միջերկրական ծովի նավահանգիստներն ու Աֆրիկայի հյուսիսը:  
 
Ծրագիրը կոչված է համագործակցության միջոցով նպաստել զարգացմանը: Մետաքսի ճանապարհը առևտրային ուղի լինելուց բացի նաև գաղափարների ու մշակույթի ներթափանցման ուղի էր: Պատմության առաջին միջմայրցամաքային մայրուղին խթանում էր առևտրի, գիտության, արվեստի, մշակույթի ու գաղափարների ներթափանցումը իր տարածքով ձգվող կայսրություններ ու ազգային պետություններ: Այնուամենայնիվ, հնարավոր է՝ դրա մեծագույն դերը նշվածներից և ոչ մեկն էր՝ անկախ դրանց ներկայացրած կարևորությունից: Մետաքսի ճանապարհը խաղաղության պահպանմանը նպաստող ուղի էր, քանի որ առևտրական հարաբերությունները չեն կարող գոյատևել և զարգանալ փակ սահմանների կամ հակամարտությունների դեպքում: Ուստի, դրա կարևորագույն դերը հանդուրժողականությանը և խաղաղ գոյատևմանը նպաստելն էր: 
Որոշ գաղափարներ նյութական իրերի պես ունակ են ներթափանցել սահմաններ՝ կազմելով նոր Մետաքսի ճանապարհի ու 21 դարի տեխնոլոգիաների հիմքը: Այնուամենայնիվ, որքան էլ արդիական կարող են թվալ, դրանք դարեր առաջ արդեն իսկ Մետաքսի ճանապարհի մի մասն էին կազմում՝ ծառայելով որպես անդրսահմանային հաղորդակցության ու մարդկանց միավորելու միջոց: 
Մետաքսի ճանապարհի կարևորությունը երբևէ այդքան մեծ չի եղել, որքան ներկայումս, երբ ազգային պետությունները դիտարկում են իրենց դերը նոր տեխնոլոգիաների գաղափարի անեզր աշխարհում: Ստեղծագործ տնտեսական գործունեությամբ սնվող խմբերի նորարարական գաղափարներն ուսումնասիրելիս պետք է քաղենք նորարարության զարգացման ճանապարհի հիմքում ընկած հետևյալ դասերը.  բաց սահմանները հանգեցնում են պարզ մտքի, իսկ պատմության մեջ քիչ սահմաններ կան, որ իսկապես փակում են առաջընթացի ուղին: 
Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք ծրագիրը ֆինանսավորում են Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 թթ. ԵՄ ծրագիրը՝ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչություն) և Թուրքիայի Հանրապետության՝ Եվրոպական Միության հարցերով նախարարության աջակցությամբ: 
Լրացուցիչ աջակցություն տրամադրում են Հայաստանում՝ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը, Արմինկո ընկերությունը և Ճանապարհորդությունների հայկական բյուրոն, Հունաստանում՝ «Էգնաթիա» մայրուղու կառավարող մարմինը և Աստիր*Էգնաթիա Ալեքսանդրուպոլիսը, Վրաստանում՝ Ախալցխայի, Ախալքալաքի, Ադիգենի, Ասպնջակի ու Բորժոմիի քաղաքապետարանները:
 

Հովանավորներ

Հայաստան

Մետաքսի Ճանապարհի Սևծովյան Միջանցք (BSSRC) ծրագրի իրականացմանը Հայաստանում, ինչպես նաև BSSRC վեբ կայքի ու բջջային հավելվածների ստեղծմանը աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Ձեձնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը: Դրանց բովանդակությունը, որի համար պատասխանատու են հեղինակները, պարտադիր չէ, որ համապատասխանի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետներին:

ARMINCO

Վրաստան

Հունաստան

Թուրքիա

Մուտք սոց.ցանցերի միջոցով