Ընդհանուր

Հայաստան

alternative

«ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ

«ԱՄԱՓ» մարդկային զարգացման ՀԿ-ն համագործակցում է պետական մարմինների և տարբեր դոնորների հետ` ձևավորելով համայնքային մոտեցում զարգացման համար: ԱՄԱՓ-ը իրականացնում է մշակութային, պատմական, բնական և գեղարվեստական ժառանգությանն առնչվող ծրագրեր` անդրադառնալով տնտեսական, գիտական և հասարակական, ինչպես նաև կայուն զարգացմանն ու կրթությանը վերաբերվող հարցերի: Մենք ստեղծում ենք տպագիր և գովազդային հրապարակումներ, կազմակերպում սեմինարներ, գիտաժողովներ, ուսուցողական և փոխանակման ծրագրեր` զարգացման ծրագրերը խթանելու նպատակով: Կազմակերպության նպատակները և գործունեության շրջանակը ապահովելու համար իրականացնում ենք ենթակառուցվածքային, ամրապնդման և զարգացման ծրագրեր և համագործակցում պետական և ոչ պետական նմանատիպ տեղական և օտարերկրյա կազմակերպությունների հետ:

http://www.amap.am
alternative

Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն

Հայաստանի թռչունների պահպանման միության նպատակն է ուսումնասիրել և պահպանել թռչունների կենսաբազմազանությունը Հայաստանում, հատկապես վտանգված և խոցելի տեսակներին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով: Ինչպես նաև իրականացնել թռչունների համար կարևորագույն նշանակություն ունեցող տարածքների պահպանում, որպես արժեքավոր բնական ռեսուրս: Կազմակերպությունը կոչված է օգտագործել թռչունների պահպանման գաղափարը որպես կարևոր քարոզչական միջոց շեշտելու բնապահպանական խնդիրներն ու հարցերը:

http://www.aspbirds.org/

Հովանավորներ

Հայաստան

Մետաքսի Ճանապարհի Սևծովյան Միջանցք (BSSRC) ծրագրի իրականացմանը Հայաստանում, ինչպես նաև BSSRC վեբ կայքի ու բջջային հավելվածների ստեղծմանը աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Ձեձնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը: Դրանց բովանդակությունը, որի համար պատասխանատու են հեղինակները, պարտադիր չէ, որ համապատասխանի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետն