Խոր Վիրապի Վանք

Խոր Վիրապը գտնվում է Արտաշատի վերին քաղաքի 6-րդ բլրի վրա` մայրաստվածուհի Անահիտի տաճարի տեղում, Արարատյան բարեբեր դաշտում, Արաքսի ձախ ափին, Ազատ Մասիսի (Արարատի, բարձրությունը` 5165 մ և 3925 մ) դիմաց:

1/2792/khor_virap_3.jpg

Ներածություն

Ներածություն

Հղում

1. Արտաշատի պարիսպները
2. Արաքս (Երասխ) գետը
3. Բլուր 2. միջնաբերդը
4. Բլուր 6. պաշտամունքային կենտրոնը, Խոր Վիրապը
5. Բլուր 1. ռազմապաշտպանական
6. Բլուր 5, 7-9. արհեստավորական և բնակելի թաղամասեր
7. Կամուրջ
8. Հասարակական և մասնավոր բաղնիքներ

Ներսում`

1. Խոր Վիրապի պարսպապատերը
2. Սուրբ Աստվածածին եկեղեցին
3. Միանավ բազիլիկը` Խոր Վիրապի փոսով

Արտաշատ/Խոր Վիրապ

Խոր Վիրապը գտնվում է Արտաշատի վերին քաղաքի 6-րդ բլրի վրա` մայրաստվածուհի Անահիտի տաճարի տեղում, Արարատյան բարեբեր դաշտում, Արաքսի ձախ ափին, Ազատ Մասիսի (Արարատի, բարձրությունը` 5165 մ և 3925 մ) դիմաց: Ք. ա. 189-188 թթ. Արտաշեսյան դինաստիայի հիմնադիր Արտաշես Ա-ն այստեղ կառուցեց իր մայրաքաղաքը: Նա վերամիավորեց հայկական հողերը, անցկացրեց մի շարք բարեփոխումներ` տնտեսական, վարչաքաղաքական, ռազմական ու մշակութային:
Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկված է եղել Խոր Վիրապի փոսում, ուր նրան շրջապատում էին օձերն ու կարիճները: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, նա Տրդատ 3-րդի հետ ձեռնամուխ է լինում թագավորությունում քրիստոնեություն տարածելու առաքելությանը:

Համալիրը

Համալիրը ներառում է Արտաշատի ավերակները (միջնաբերդ, տաճարներ, Խոր Վիրապ, արհեստավորական և բնակելի թաղամասեր, կոմունալ տնտեսություն` բաղնիքներ, ջրամատակարարման համակարգ):