Տարածքը՝ 29,743 քառ. կմ
Բնակչությունը՝ 3,018,850
Մայրաքաղաքը՝ Երևան
Արժույթը՝ Հայկական դրամ

320

Հայաստան

Հայաստան (Անգլերեն՝ Armenia): Պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն (Անգլերեն՝ Republic of Armenia), լեռնային երկիր, գտնվում է Եվրասիայի Հարավ-Կովկասյան տարածաշրջանում: ... Ավելին

Հայաստան (Անգլերեն՝ Armenia): Պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն (Անգլերեն՝ Republic of Armenia), լեռնային երկիր, գտնվում է Եվրասիայի Հարավ-Կովկասյան տարածաշրջանում՝ Հարավային Ասիայի և Արևելյան Եվրոպայի խաչմերուկներում: Հայաստանը միասնական, բազմակուսակցական, դեմոկրատական ազգ-պետություն է`հնագույն մշակութային ժառանգությամբ:

Գինեգործության ճանապարհով երթուղի

Գինու սիրահար ե՞ք: Հետևեք «Արենի` զբոսապտույտ գինեգործության ճանապարհով» երթուղուն Վայոց Ձորում: Հայկական գինիներն ունեն առնվազն 6000 տարվա պատմություն: Աշխարհի հնագույն գինեգործարանը 2010 թ. հայտնաբերվել է Նորավանքի թռչունների քարայրում: Այս երթուղին ներկայացնում է Վայոց Ձորի գինեգործության ավանդույթներն արտացոլող գինեգործարանները: Թեև գինու տեսակները նոր են, դրանք արդեն միջազգային ճանաչում են ձեռք բերել, հատկապես Արենի կարմիր, Մառան և Արենի Գեդեոն տեսակները, որոնք վստահաբար կարելի է համեմատել սեղանի ֆրանսիական գինիների հետ։ 2013 թ. հայկական «Մուսկատ» գինին՝ արտադրված Հայաստանի գինու գործարանի կողմից, հաղթող է ճանաչվել «Աշխարհի լավագույն Մուսկատները» (Muscats du Monde®) միջազգային գինու մրցույթի շրջանակներում: Հետևեք «Ավշար` զբոսապտույտ գինեգործության ճանապարհով» երթուղուն Արարատի մարզում: «Ավշարի գինու և կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկն է: Գործարանն արդեն 40 տարի է, ինչ մեծ համբավ է վայելում: 1968 թ.-ից գործարանը վերակազմավորվեց պետական ընկերության, սակայն Հայաստանի անկախությամբ և անցումային տնտեսությամբ պայմանավորված, գործարանն արմատական փոփոխությունների կարիք ուներ և 1995 թ.-ից այն մասնավորեցվեց: «Ավշարի գինու և կոնյակի գործարան» ՍՊԸ-ն գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ավշար գյուղում: Այս վայրը հայտնի է որպես երկրի սիրտը, որը հարուստ է մրգատու այգիներով, դաշտերով, մրգերի, բանջարեղենների և լոբազգիների յուրահատուկ տեսակներով: Վաղնջական ժամանակաշրջանից (մ.թ.ա.) տարածաշրջանը հայտնի է եղել գինու բուժիչ հատկություններով. Երբ Նոյն իջավ Արարատ լեռից, նա այստեղ հիմնեց աշխարհում առաջին գինու այգին: Գործարանի պատմությունը սկիզբ է առնում 1968 թ.-ից: Երկար տարիներ գործարանը մասնագիտացել է գինու եւ կոնյակի արտադրության մեջ, բայց շուկայում ընկերության աճող համբավի հետ միասին, «Ավշարի գինու և կոնյակի գործարան» ՍՊԸ-ն ընդլայնել է իր գործունեության շրջանակները՝ մասնագիտանալով նաև օղու արտադրության մեջ: Ընկերության կողմից արտադրվող մրգային ալկոհոլային խմիչքները հայտնի էին ինչպես Սովետական Միությունում, այնպես էլ Ճապոնիայում: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատարներից մեկը: Ընկերության հիմնադիրն է՝ Թեմուր Գրիգորյանը: Նա ղեկավարել է գործարանը մինչև 1994 թ., որից հետո գործարանի վերահսկողությունը փոխանցվել է իր որդուն՝ Արայիկ Գրիգորյանին: Գործարանի մասնավորեցմանը հաջորդեց ընկերության ամբողջական վերակառուցումը: Ներկայումս գործարանը զինված է ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով, որոնք գտնվում են գինու, կոնյակի, օղու արտադրության պրոցեսում երկար տարիների փորձառություն ունեցող հմուտ մասնագետների մշտական հսկողության տակ: Արտադրվող օղու, գինու և կոնյակի յուրահատուկ որակի շնորհիվ գործարանը ճանաչում է ստացել ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայում: «Ավշարի գինու և կոնյակի գործարան» ՍՊԸ-ի կողմից շուկայում ներկայացվող օղին անցնում է ֆիլտրման երեք մակարդակ: Այս գործընթացը հնարավորություն է տալիս հասնել արտադրանքի կատարյալ մաքրության և հազվագյուտ համային հատկանիշների: Գինիների և կոնյակների բարձր համային հատկանիշներն ու բույրը՝ դարերի ընթացքում եկող ավանդական գինու ընտրության և մշակման արդյունք են: