Տարածքը՝ 29,743 քառ. կմ
Բնակչությունը՝ 3,018,850
Մայրաքաղաքը՝ Երևան
Արժույթը՝ Հայկական դրամ

320

Հայաստան

Հայաստան (Անգլերեն՝ Armenia): Պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն (Անգլերեն՝ Republic of Armenia), լեռնային երկիր, գտնվում է Եվրասիայի Հարավ-Կովկասյան տարածաշրջանում: ... Ավելին

Հայաստան (Անգլերեն՝ Armenia): Պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն (Անգլերեն՝ Republic of Armenia), լեռնային երկիր, գտնվում է Եվրասիայի Հարավ-Կովկասյան տարածաշրջանում՝ Հարավային Ասիայի և Արևելյան Եվրոպայի խաչմերուկներում: Հայաստանը միասնական, բազմակուսակցական, դեմոկրատական ազգ-պետություն է`հնագույն մշակութային ժառանգությամբ:

Պատմական քաղաքներ

Գյումրիով Շրջայցն անցնում է «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքով, որի ընթացքում կշրջեք քաղաքի պատմական հատվածներով, կծանոթանաք հին քաղաքի փողոցներին, տներին, արհեստանոցներին, պանդոկներին, հյուրա֊տներին և թանգարաններին: Շրջայցի ընթացքում կարող եք վերապրել XIX դարի Գյումրու (նախկին Ալեքսանդրապոլի) քաղաքային միջավայրը, որը տեղի ժողովրդական և եվրոպական (ռուսական ազդեցությամբ) ճարտարա֊պետական մշակույթների յուրահատուկ միաձուլման շնորհիվ դարձել է իր տեսակի մեջ եզակի Արևելյան Հայաստանում: Ալեքսանդրապոլ. Հայաստանի Belle լpoque-ը (XIX դ. վերջ - XX դ. սկիզբ) Կախված բնակչության էթնիկ-կրոնական պատկա֊նելությունից և զբաղմունքից` քաղաքի թաղամասերը (մահլաները) ստացել էին առանձին անվանումներ` Ֆրանգների (կաթոլիկների), Ուռումների (հույների), Բոշի (մաղագործների), Գեղցոնց (ռանչպարների), Սլաբոդկա (ռուսների) և Թուրքի (թուրքերի): Թե՛ մեծահարուստները, թե՛ միջին խավը և թե՛ անգամ համեմատաբար քիչ ունեցվածքի տեր մարդիկ կառուցում էին նրբագեղ և հարմարավետ տներ: Շատ տներ ունեցել են ներքին և արտաքին բակեր: Ներքին բակն օգտագործվում էր կենցաղային նպատակներով և քողարկված էր արտաքին աշխարհից: Տների` դեպի բակ նայող ճակատներին կառուցվում էին փայտե զարդանախշ պատշգամբներ: Առհասարակ Գյումրին առանձնանում էր բնակելի տների ճակատների հարդարանքի կատարման բազմազանությամբ: 1860-1880-ին գերակշռող դարձան կարմիր և սև տուֆի համադրությամբ կառուցվող տները: Բնակելի ճարտարա֊պետության մեջ կիրառվող կարմիր տուֆը առանձնակի գունեղություն հաղորդեց քաղաքին: 1880-ականներից հետո կարմիր տուֆն ավելի հազվադեպ է օգտագործվում, սակայն սրբատաշ շարվածքները շարունակում են ընդգծվել սպիտակ կարաններով: 1890-ական թվականներից սկսած զգացվում է ժամանակի եվրոպական (ռուսական) ազդեցությունը: Մինչ օրս պահպանված, աչք շոյող երկհարկանի և եռահարկ շենքերը կառուցվել են հենց այդ ժամանակ: Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Երևանյան լճի տարածքում գտնվող քարանձավների (ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ) պեղումների արդյունքում հայտնաբերվել են երկաթեդարյան նմուշներ (Ք.ա. մոտ 250,000 թ.): Քաղաքի պատմությունը` որպես մշտապես բնակեցված տարածք, սկիզբ է առնում Ք.ա մոտ 5000 թ. Շենգավիթ թաղամասի բրոնզեդարյան վայրում` լճի հարավային ափին: Ուրարտական շրջան Քաղաքը հիմնադրել է թագավոր Արգիշտի Ա-ն Ք. ա. 782 թ.` հիմնելով Էրեբունի ամրոցը (գտնվում է Էրեբունի թաղամասում): Նա ուրարտական թագավորության (կոչվում էր նաև Վանի թագավորության) տարածն ընդարձակում է մինչև Քուր գետը: «Երևան» բառը «Էրեբունի»-ի հնչյունափոխված տարբերակն է համարվում: Ք. ա. 6 դ. Էրեբունին հրդեհվել է սկյութական ու մեդիական նվաճողների կողմից: Առաջին պարսկական կայսրություն/Աքեմենյան շրջան Էրեբունու անկումից հետո տարածքը դարձել է պարսկական կայսրության սատրապությունը: Հույն-պարսկական պատերազմների ժամանակ տեղացիները ընդգրկված էին Քսերքսեսի ուԴարեհի բանակի կազմում: Երվանդունիների օրոք (Ք.ա. 331– 189 թթ.) Էրեբունի ամրոցը վերակառուցվել է Աքեմենյանյանների կողմից, ովքեր ընդարձակել են արտաքին պարիսպներն ու պարսկական ապրանք ներմուծել (խեցեգործ իրեր, ոսկեղեն, այստեղ հայտնաբերվել են պարսկական կուռքեր): Այս ժամանակաշրջանում քաղաքը ընդարձակվել է, վերականգնվել են Կարմիր բլուր և Շենգավիթ տարածքները` կազմելով քաղաքների եռանկյունի: Պարթևական ու հռոմեական շրջան Երբ Արտաշես I-ը հիմնադրեց Արտաշեսյան արքայատոհմը (189 – Ք.ա. մոտ 1թ.) և մայրաքաղաքը տեղափոխեց Արտաշատ, Երևան (Էրեբունի/Կարմիր բլուր/Շենգավիթ) սկսեց ներթափանցել մի մշակույթ, որը միաժամանակ կրում էր Մերձավոր Արևելքի ու հունական փիլիսոփայության ազդեցությունը: Արդեն Տիգրան Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.).այս երեք բնակավայրերը կարող էին համարվել մեկ քաղաքային տարածք` երեք թաղամասով: Քաղաքի՝ Հրազդանի կիրճը նայող հատվածը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում: Տարածվելով Հրազդան կիրճի բերանին` ծառայում էր որպես ջրատար ու զարգացող քարավանային առևտրի ուղի: Վաղ քրիստոնեական շրջան Արդեն 5 դ. կեսերին քաղաքն ուներ 7-8 եկեղեցի, որոնք այն կրոնական կենտրոններից էին, որտեղ պահվում էին մեստոպատառ առաջին ձեռագրերը: Քաղաքի եկեղեցիները վերակառուցվել են 5 դ. վերջին, իսկ փայտաշեն կառույցները (Պողոս Պետրոս, Կաթողիկե, Զորավար, Սբ. Սարգիս, Ավան և այլն) փոխարինվել են քարաշեն շինություններով: Եկեղեցիներից մի քանիսը այս ժամանակաշրջանով թվագրվող կառույցներից ամենաազդեցիկն են: Միջնադար 505 թ. քաղաքը գրավվել է արևմտյան հոների կողմից, ապա 571թ.` թալանվել Սասանյանների կողմից: Նույն թվականին քաղաքի բնակիչները սպանել են Սասանյան կառավարչին` որպես պատիժ Մամիկոնյան իշխանական ընտանիքի ա