Տարածքը՝ 29,743 քառ. կմ
Բնակչությունը՝ 3,018,850
Մայրաքաղաքը՝ Երևան
Արժույթը՝ Հայկական դրամ

320

Հայաստան

Հայաստան (Անգլերեն՝ Armenia): Պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն (Անգլերեն՝ Republic of Armenia), լեռնային երկիր, գտնվում է Եվրասիայի Հարավ-Կովկասյան տարածաշրջանում: ... Ավելին

Հայաստան (Անգլերեն՝ Armenia): Պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն (Անգլերեն՝ Republic of Armenia), լեռնային երկիր, գտնվում է Եվրասիայի Հարավ-Կովկասյան տարածաշրջանում՝ Հարավային Ասիայի և Արևելյան Եվրոպայի խաչմերուկներում: Հայաստանը միասնական, բազմակուսակցական, դեմոկրատական ազգ-պետություն է`հնագույն մշակութային ժառանգությամբ:

Քրիստոնեության հետքերով

Այս երթուղին նախատեսված է բոլոր նրանց համար, ում հետաքրքրում են քրիստոնեության ակունքները: Ձեզ համար բացահայտեք Հայաստանի քրիստոենական ժառանգությունը Արարատի նախալեռներից, որտեղ, ըստ ավանդության, հանգրվանել է Նոյան տապանը, մինչև պատմական Արտաշատն ու Խոր Վիրապի վանքը, որտեղ 14 տարի բանտարկված է եղել Սրբ. Գրիգոր Լուսավորիչը նախքան Տրդատ Գ թագավորի օրոք՝ 301 թ. քրիստոնեության ընդունումը: Այս երթուղին կներկայացնի Ձեզ նաև երկրի սուրբ աղբյուրները, խաչքարերի դաշտերը, հրվանդանների վրա կառուցված կամ անտառային բացատներում թաքնված սլացիկ գմբեթներով վանքերը: